Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են մարդիկ անարգում ու ծաղրում Աստծո  Խոսքը: Շատերը դուրս են գալիս Տիրոջ և Նրա օծյալի դեմ:

Գործք առաքելոցում կարդում ենք, որ երբ Սողոսը հալածում էր հավատացյալներին, Տերը հայտնվեց նրան և ասաց. “Սավո’ւղ, Սավո’ւղ ինչո՞ւ ես Ինձ հալածում”: Սողոսը  հալածում էր ոչ թե անձամբ Քրիստոսին, այլ եկեղեցուն: Սակայն Տերն ասում է. “…ինչո՞ւ ես Ինձ հալածում”: Ուրեմն, ով դիպչում է Տիրոջ ծառային, դիպչում է Տիրոջ աչքի բիբին:

“Ինչո՞ւ համար են խռովություն անում հեթանոսները, և ազգերը` ունայնություն մտածում”: Այս խոսքերը վերաբերում են այն մարդկանց, ովքեր հաշտություն չունեն Տիրոջ հետ: Նրանք օգտագործում են մամուլը, հեռուստատեսությունը և այլ միջոցներ, որպեսզի դուրս գան Աստծո եկեղեցու դեմ, ծաղրեն Աստծո զավակների գործերը`  առանց մտածելու, որ պատասխան են տալու Աստծո առջև: Աստվածաշունչն ասում է. “Երկնքում բնակողը ծիծաղում է, ծաղրում է նրանց”:

Այսօր ես ցանկանում եմ խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս Տիրոջ դեմ. մի’ դարձեք Աստծո ծաղրանքի առարկան: Եթե Տերը ծաղրի, մարդը ողջ աշխարհի առջև ծաղրուծանակ կդառնա:

Եկեք ապրենք Տիրոջ կամքով, չչարախոսենք մեկս մեկին, այլ, ինչպես Քրիստոսն ասաց, հանենք մեր աչքի գերանը: Այդ ժամանակ ուրիշի աչքի փուշը չենք էլ նկատի: Եկեք օրհնենք միմյանց և շարժվենք առաջ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: