Ինչպես Հին կտակարանում, այնպես էլ Նոր կտակարանում կան պատվիրաններ: Այսօր մարդիկ հարցնում են, թե ինչպես կարելի է կատարել պատվիրանները: Աստվածաշունչն ասում է. “Իսկ պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտից, և բարի խղճմտանքով, և անկեղծ հավատքից”: Ինչպես տեսնում ենք, մեզնից պահանջվում է ընդամենը երեք բան` սեր, որ կբխի սուրբ սրտից, բարի խղճմտանք և անկեղծ հավատք:

Սիրելինե’ր, սա մեծ հայտնություն է: Եթե կարողանանք ապրել այս խոսքով, հրաշալի կլինի: Աստված կամենում է, որ մարդը լցված լինի սիրով, արդար լինի իր խղճի հանդեպ և ունենա հավատք, որը կփոխի այս աշխարհը:

Իրականում, եթե պատվիրանները պահենք, բայց սեր, բարի խղճմտանք և հավատք չունենանք, ոչինչ ենք Աստծո մեջ:

Թող Աստծո զորությունը ձեզ հետ լինի: Աշխատե’ք ձեզ վրա, ունեցե’ք գերբնական սեր, բարի խղճմտանք և կենդանի հավատք, որպեսզի աղ և լույս լինեք այս աշխարհում և շատ պտուղ բերեք Տիրոջ համար: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: