Աստված դեմ է նրանց, ովքեր ծռում են ուրիշի իրավունքը: Այդպիսի մարդիկ անպատիժ չեն մնա: Այս խոսքը վերաբերում է թե’ անհատներին, թե’ պետություններին: 

Գրված է` աչառություն չանես, այսինքն` տարբերություն չդնես: Հիշի’ր, որ քո առջև կանգնած յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով: Նշանակություն չունի, թե ինչպիսի սոցիալական պայմաններում է ապրում: Դու պետք է բոլորին հավասարապես հարգես ու պատվես:

Աստծո Խոսքը նաև զգուշացնում է. “…կաշառք չառնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունի աչքերը”: Նա այլևս չի տեսնում իմաստության ճանապարհը: 

Հիսուս Քրիստոսն ասաց. “Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը”: Մենք կանչված ենք այդ ճանապարհով քայլելու և Աստծո օրհնությունները ժառանգելու: Կաշառքը մարդուն կուրացնում է և շեղում Աստծո ճանապարհից, ճշմարտությունից և կյանքից:

Սիրելինե’ր, մաքուր պահենք մեր ձեռքերն ու սիրտը: Ոչ մեկի իրավունքը չծռենք, աչառություն չանենք, այլ բոլորին հավասար նայենք: Այդ ժամանակ Տիրոջ գերբնական օրհնությունները կտեսնենք մեր կյանքում:

Ընդունե’ք այսօրվա Խոսքը և ապրե’ք  Խոսքի համաձայն:

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: