Մարդիկ հաճախ ասում են. “Սիրտս վկայում է, որ այսպես կամ այնպես վարվեմ” և շարժվում են ոչ թե Տիրոջ խոսքով, այլ իրենց սրտի առաջնորդությամբ: Սակայն Աստվածաշնչում պարզ գրված է. “Իր սրտին ապավինողը հիմար է…”:

Սիրտը կարող է մարդուն տանել սխալ ճանապարհներով: Հիշեք, թե քանի անգամ եք սխալներ գործել անձնական կյանքում, ընտանիքում կամ աշխատանքի բնագավառում՝ լսելով ձեր սրտի ձայնին: Սրտին լսողը միշտ էլ տուժում է:

Գրված է. “…իմաստության մեջ վարվողը կպրծնի”: Իմաստությունն Աստծո մեջ է: Ուստի շատ կարևոր է, որ մեր սիրտն Աստծուն լսի: Այդ ժամանակ չենք սխալվի:

Դավիթ թագավորն ասում է. “Սուրբ Հոգին ասաց իմ հոգուն”: Աստծո Խոսքը մեր սրտին հասնում է Սուրբ Հոգու միջոցով: Եթե մեր սիրտն Աստծուց առաջնորդություն չունի, չենք կարող ճիշտ ընթացք ունենալ:

Սիրելինե’ր, այսօրվա իմ կոչն է, որ առաջնորդվենք ոչ թե մեր սրտով, այլ Սուրբ Հոգով և Աստծո Խոսքով:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: