Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ մեր եկեղեցում տեղի կունենա շքեղ մյուզիքլ։ «Լույս, որ հաղթեց խավարին». բոլորիս կողմից սիրված մյուզիքլը կբեմադրվի ևս մեկ անգամ։

Ստեղծագործական թիմը ջանք ու եռանդ չի խնայում այդ օրը նոր ու հետաքրքիր ձևով ներկայանալու համար։ Բուռն ընթացքի մեջ են փորձերը. և՛ դերասանական, և՛ պարային խմբերը պատրաստ են։ Դիզայներական և լուսային աշխատանքները շուտով կավարտվեն։

Մյուզիքլի ընդհանուր միտքը դրված է տարբեր դրվագների մեջ, որոնք մարդուն բերում են այն կետին, որ առանց Քրիստոսի մենք հոգևոր կույր ենք, և Հիսուսը աշխարհ գալով՝ բացեց մեր հոգևոր աչքերը, որպեսզի տեսնենք այն, ինչ Աստված պատրաստել է մեզ համար:

Մյուզիքլը կներկայացվի երկու անգամ՝ հունվարի 6-ին՝ժամը 12։00-ին և 17։00-ին (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/9)։

Մուտքն ազատ է և հրավիրված են բոլորը:

  

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: