Մենք շարունակում ենք խոսել խաղաղության մասին, որովհետև շատ կարևոր է իմանալ այն ամենը, ինչ Հիսուսն ասել է այս թեմայի վերաբերյալ:

Գրված է՝ ձեր սիրտը չխռովի և չվախենա: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը խռովի և վախենա ինչ-որ բանից: Եթե խռոված և վախեցած ես, սիրտդ բա’ց Տիրոջ առջև, և Նա քեզ կլցնի Իր խաղաղությամբ:

Սիրելինե’ր, եթե մենք Աստծո խաղաղությունը չունենանք, կապրենք վախի և տագնապի մեջ: Այդ իսկ պատճառով պետք է ձգտենք խաղաղություն ձեռք բերելու, բայց ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այլ` Տիրոջ խաղաղությունը:

Պարզապես, հավատքով աղոթե’ք. “Տե’ր, Դու խաղաղություն ես թողել մեզ. խնդրում եմ, լցրո’ւ ինձ Քո խաղաղությամբ”: Եվ Տերը կպատասխանի ձեզ:


Որոշում կայացրե’ք, որ ջանք չեք խնայի՝ բոլորի հետ խաղաղություն ունենալու, իսկ եթե չստացվի, խնդրե’ք Տիրոջ օգնությունը:

Ապրե’ք Աստծո խաղաղության մեջ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: