Այսօր կխոսենք խելքի և խոհեմության մասին: Շատ խելացի մարդիկ կան, ովքեր խոհեմություն չունեն, և շատ խոհեմներ կան, ովքեր խելք չունեն:

Աստծո Խոսքն ասում է, որ աշխարհի զավակներն ավելի իմաստուն են, քան Աստծո զավակները: Իհարկե, նրանց մեջ շատ խոհեմ մարդիկ կան, որոնց կցանկանայիր վստահել ողջ աշխարհը, բայց, ցավոք սրտի, բոլորը չէ, որ այնքան իմաստություն ունեն, որպեսզի կարողանան ինչ-որ բան փոխել:


Աստվածաշունչն ասում է. “Խելք աշխատողը իր հոգին է սիրում, խոհեմությունը պահողը բարիք կգտնի”: Մենք պետք է սիրենք մեր հոգին և ցանկանանք բարիք գտնել: Խելքը երկնքից չի թափվում մեզ վրա, այլ ձեռք է բերվում աշխատասիրությամբ:

Նայելով երիտասարդներից շատերին, ովքեր իրենց ժամանակն անցկացնում են համակարգչի կամ հեռուստացույցի առջև, հասկանում ես, որ նրանք չեն ուզում “խելք աշխատել”:

Սիրելի’ բարեկամ, եթե ցանկանում ես մեծ մարդ դառնալ, քո հետքը թողնել այս աշխարհում, խորհուրդ կտամ, որ օրերդ չվատնես պարապության ու դատարկաբանության մեջ, այլ “խելք աշխատես”, որովհետև միայն աշխատասիրությամբ կարող ես մեծ բաների հասնել:

“Խելք և խոհեմություն”. թո’ղ այս խոսքերը դառնան քո նշանաբանը, և Տերը քեզ անպայման կօրհնի, իմաստություն ու խոհեմություն կտա: Նա քեզ շատ բաներ կվստահի, և դու շատ բաների կհասնես:

Հիշի’ր` խելքը ձեռք են բերում աշխատասիրությամբ, իսկ խոհեմությունը` որոշում կայացնելով: Ձգտի°ր իմաստության և խոհեմության: Թո’ղ Տերը քեզ հետ լինի: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: