Պողոս առաքյալը գրում է Աստծո քաղցրության մասին: Աստվածաշնչի մեկ այլ հատվածում գրված է` ճաշակեցեք և տեսեք, որ մեր Տերը քաղցր է: Աստծո բնավորության մեջ կա քաղցրություն, համբերություն, երկայնամտություն: Մի’ արհամարհեք այդ ամենը:

Սիրելինե’ր, ոչ թե Աստծո վախը կամ պատիժն է մարդուն ապաշխարության տանում (ինչպես շատ կրոնական կարծիքներ կան), այլ Աստծո քաղցրությունը: Շատ հաճախ մարդիկ Ավետարանը փոխում են և մատնացույց անում Տիրոջ բարկությունն ու դատաստանը: Իհարկե, գրված է, որ մի քանիսը կփրկվեն Տիրոջ վախով, բայց այսօր աշխարհը լի է դառնությամբ և Տիրոջ քաղցրության, համբերության, երկայնամտության կարիքն ունի:

Եթե քո կյանքում մեղքեր կան, և դու չես ապաշխարել, ուրեմն չես վերապրել Տիրոջ քաղցրությունը: Աղոթի’ր, որ Նրա քաղցրությունը քեզ ապաշխարության առաջնորդի: Աստված սիրում է քեզ:

Եկեք բացենք մեր սրտերը և Աստծուն ասենք. “Տե’ր, ես ունեմ քո քաղցրության, համբերության, երկայնամտության կարիքը”: Հավատացած եմ, որ Տերը կպատասխանի մեր աղոթքներին, և մեր կյանքում, իսկապես, կճաշակենք այդ ամենը:


 
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: