Հանդիմանություններ ստացող մարդը, եթե իր պարանոցը խստացնի, հանկարծ կջարդվի և բժշկություն չի գտնի:

Առակաց 29.1

Մարդիկ չեն սիրում, երբ ուրիշներն իրենց հանդիմանում են: Եթե փորձեք ինչ-որ մեկին հանդիմանել, նա անմիջապես կհակառակվի: Բայց Աստվածաշունչն ասում է, որ հանդիմանությունը օտար չհամարենք, որովհետև դա կարող է մեզ շտկել և բարձրացնել:

Հանդիմանությունը կարող է մարդուն փոխել և կանգնեցնել երկնային կյանքի ճանապարհին, օգնել, որ նա հասնի հաջողությունների, ձեռք բերի ընկերներ և բարեկամներ: Բայց ով անարգի հանդիմանությունը և խստացնի իր պարանոցը, հանկարծ կկոտրվի և բժշկություն չի գտնի:

Այսօր աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր միգուցե ֆիզիկապես հիվանդ չեն, բայց նրանց հոգեկան աշխարհը տակնուվրա է եղել: Պատճառն այն է, որ փոքր հասակից հանդիմանություն չեն ընդունել, հակառակվել են, նույնիսկ վիճել իրենց հանդիմանողների հետ, և այսօր այլևս բժշկություն չեն գտնում: Նրանք չեն էլ հասկանում, թե ինչու չեն բժշկվում:

Սիրելինե’ր, երբ ձեզ հանդիմանում են, մի’ հակառակվեք: Իմացե’ք, եթե հանդիմանությունն ընդունեք և փոխվեք, դա ձեզ օգուտ կլինի, իսկ եթե չընդունեք, կգա մի օր, երբ ձեզ այլևս ոչ ոք չի հանդիմանի:

Միայն հպարտ մարդիկ հանդիմանություն չեն ընդունում: Մի’ խստացրեք ձեր պարանոցը, որ չկոտրվեք: Եղեք խոնարհ:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: