Չկա մի մարդ, որ չցանկանա տեսնել Տիրոջը: Աստվածաշունչն ասում է, որ Աստված սուրբ է. առանց խաղաղության ու սրբության՝ ոչ ոք չի կարող տեսնել Նրան:

Մի պահ պատկերացրեք, թե ինչ հրաշալի ճանապարհ է առաջարկվում մեզ` Տիրոջը հանդիպելու համար:

Մենք մի քանի օր շարունակ խոսեցինք այն մասին, որ չպետք է ջանք խնայենք բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունենալու համար: Ճիշտ այդպես էլ պետք է ջանք անենք մեր սրբությունը պահպանելու համար:

Ես հավատացած եմ, որ Մովսեսն ապրում էր սրբության և խաղաղության մեջ, այդ պատճառով էլ տեսավ Տիրոջը:

Սիրելինե’ր, ապրե’ք Տիրոջ զորության, խաղաղության և սրբության մեջ՝ հավատալով, որ անպայման կտեսնեք Նրան:

Աշխարհն իր ճանապարհներն է առաջարկում մեզ՝ անդադար գովազդելով, թե ուր գնանք, ում կամ ինչին հետևենք, բայց չէ± որ Քրիստոսը նույնպես կանչում է մեզ՝ ասելով. “Ինձ մոտ եկեք…”: Նա խաղաղության և սրբության Աստված է, և մենք պետք է ձգտենք նմանվելու Նրան:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: