Շատերս մկրտված ենք ջրով և Սուրբ Հոգով: Սակայն Հովհաննես Մկրտիչը խոսում է նաև կրակի մկրտության մասին: Հավատացած եմ, որ վերջին ժամանակների քրիստոնյան պետք է ընդունի Տիրոջ կրակը, որն անհրաժեշտ է այս աշխարհի փրկության համար:

Տիրոջ կրակն այրում է մարդկային բոլոր մեղքերը, որից հետո մարդը դառնում է կրակոտ գործիք Տիրոջ ձեռքերի մեջ: Նա սկսում է կրակոտ ծառայել Աստծուն,  քարոզել Ավետարանը, և ինչ էլ որ անում է Տիրոջ համար,  ջերմեռանդությամբ է անում, ոչ թե թուլությամբ:

Գիտե՞ք արդյոք, թե ինչպես է աշխատում ավտոմեքենայի շարժիչը, ինչպես են թռչում ինքնաթիռներն ու հրթիռները: Դրանք աշխատում են իրենց ներսում առաջացած կրակի շնորհիվ: Կրակը մի ուժ է, որ առաջ է մղում և արագություն է տալիս:

Աստծո կրակը մեզ տալիս է սրբություն, մաքրում մեր կյանքում գոյություն ունեցող բոլոր արատներից: Նույնիսկ ոսկին, երբ կրակի միջով անցնում է, մաքրվում է ամեն տեսակի կեղտոտ նյութերից, և մնում է միայն մաքուր մետաղը:

Կրակոտ մարդը երբեք նույնը չի մնում, այլ միշտ փոփոխվում է կրակի նման: Պողոս առաքյալն ասում է. “Հետևի բաները մոռանալով` դեպի առաջ եմ շարժվում”:

Սիրելինե’ր, եկեք ընդունենք այս խոսքը և մկրտվենք կրակով: Չլինենք գոլ, այլ՝ կրակով լցված քրիստոնյաներ, ովքեր ջերմեռանդությամբ ծառայում են Աստծուն: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: