Այսօրվա խոսքը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է վարվել դժվարությունների և նեղությունների ժամանակ: Աստված մեզ թանկարժեք խորհուրդ է տալիս. «Հույսով ուրախացե՛ք, նեղության համբերե՛ք, աղոթքում հարատևե՛ք»:

Հովնան մարգարեն չհանձնվեց նույնիսկ այն ժամանակ, երբ հայտնվեց ձկան փորում: Մի պահ պատկերացրե՛ք, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ձկան փորում, որտեղ ո՛չ լույս կա, ո՛չ մաքուր օդ: Հովնանը գտնվում էր տհաճ հոտով լցված ստամոքսում, որտեղ տարբեր ֆերմենտների ազդեցության տակ քայքայվում և մարսվում էր կերակուրը: Նա երկար չէր ապրի այդ սարսափելի պայմաններում, բայց աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան փրկեց:

Սիրելինե՛ր, ես չգիտեմ, թե դուք այսօր ինչ իրավիճակում եք: Ինչ էլ լինի, հետևե°ք Տիրոջ խորհրդին. «Հույսով ուրախացե՛ք, նեղության համբերե՛ք, աղոթքում հարատևե՛ք»:

Հույսը և երազանքը տարբեր հասկացություններ են: Սակայն եթե հույսը հավատքի չվերածվի, երազանքից չի տարբերվի: Մենք պետք է ոչ միայն հույս ունենանք, որ դուրս կգանք նեղությունից, այլև աղոթենք և ուրախությամբ սպասենք փոփոխությունների:

Աղոթքը մեզ ուժ է տալիս: Առանց աղոթքի՝ հույսը հավատքի չի վերածվի, և մենք չենք կարող համբերել:

Համբերությունը շատ կարևոր է: Ոմանք, չհամբերելով դժվարություններին, դիմում են հանցագործության կամ ինքնասպանության:

Հավատացե՛ք՝ նեղությունը ժամանակավոր է: Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք և անդադար աղոթե՛ք: Եթե վարվեք Աստծո Խոսքով, ձեր հույսերն անպայման իրականություն կդառնան:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: