Տերը հոգում է մեր մասին, և մեր բոլոր հոգսերը կարող ենք Նրա վրա գցել: Հիշո՞ւմ եք, որ գրված է՝ վաղվա համար հոգս մի՛ արեք: Իհարկե, սա չի նշանակում, որ  չպետք է ծրագրավորենք կամ կառուցենք վաղվա օրը: Ծրագրավորելը և հոգս անելը տարբեր հասկացություններ են: Այսօրվա խոսքում Պետրոս առաքյալը մեզ հորդորում է հոգս չանել, այլ ամեն ինչում վստահել Աստծուն:

Աստված մեզ օծություն և ուժ է տալիս մեր կարիքները հոգալու և մեր նպատակներն իրականացնելու համար: Գրված է՝ Նա է հարստություն ստանալու համար մեզ ուժ տվողը: Մինչդեռ մենք ամեն վայրկյան կարող ենք հոգսերի մեջ ընկնել, որոնք Աստծուց չեն:

Հիսուս Քրիստոսը խաչվել է, որպեսզի մեզ ազատի բոլոր հոգսերից: Ուստի շատ կարևոր է վստահել Տիրոջը: Մենք պետք է սովորենք մեր հոգսերը Տիրոջ վրա գցել, ինչն առանց հավատքի և հույսի հնարավոր չէ:

Երբ հոգսերը ձեզ ճնշում են, պարզապես աղոթե°ք Սուրբ Հոգով և ամեն հոգս  հավատքով հանձնե՛ք Աստծո ձեռքերի մեջ: Այդ ժամանակ փոփոխություն կտեսնեք ձեր կյանքում.  Տիրոջ օրհնությունը կգա ձեզ վրա:

Մնացե՛ք Տիրոջ օրհնության մեջ, սիրելինե՛ր: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: