Կար ժամանակ, երբ Տիրոջը չէինք ճանաչում, և մեր մարմինները ծառայում էին մեղքին, այսինքն` կատարում էինք մեղքի ցանկությունները՝ հայհոյում էինք, խաբում, գողանում, շնանում, հարբում, սպանում: Բայց Աստծո Խոսքն ասում է, որ ինչպես ձեր անդամները ծառայեցին պղծությանն ու մեղքին, այնպես էլ թող հիմա ծառայեն արդարությանն ու սրբությանը:

 

Սիրելինե’ր, որքան ծառայել եք մեղքին, կրկնապատիկ շատ ծառայեք Տիրոջը և կատարեք Նրա գործերը:

 

Հին կտակարանում գրված էր. “Աչքի տեղ` աչք, ատամի տեղ` ատամ”, բայց Նոր կտակարանում դա չի գործում: Մեղքի փոխարեն լցվեք սրբությամբ և Տիրոջ գործերն առաջ տարեք:

 

Աստված օրհնի ձեզ: Թող այսօր հրաշալի օր լինի ձեզ համար: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: