Ով ենք մենք

kx

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք, հարում ենք քրիստոնեության բողոքական ուղղության ավետարանական ընտանիքին:

Սիրում ենք Աստծուն, մեր երկիրը և ժողովրդին: Ցանկանում ենք մեր շուրջը տարածել Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը:

Ընդունում ենք Սուրբ Երրորդությունը, Քրիստոսի Աստվածությունը, փրկագործությունը, Սուրբ Հոգու անձ և Աստված լինելը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը եւ այլ քրիստոնեական դոկտրինները:

Հաղորդակցություն ենք պահպանում Հայաստանի ավետարանական ընտանիքի մյուս եկեղեցիների հետ:

Հարգալից ենք վերաբերվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` ճանաչելով նրա ավանդը հայ ժողովրդի կյանքում:

Քրիստոնեական եկեղեցիների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հետևյալ սկզբունքով. “Կարեւորում միաբանություն, երկրորդականում` ազատություն, ամեն ինչում` սեր”:

Հավատում ենք, որ եկեղեցիների միջև սերն ու միաբանությունը մեծապես կնպաստեն հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

books-icon-512

“Սոցիալական հայեցակարգի հիմունքները” համակարգված ձևով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ մեր սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա: 

3