Մի փոքր վայրկյան քեզ թողեցի, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի ժողովեմ:

Եսայի 54.7

Մեր կյանքում լինում են ժամանակներ, երբ Աստծո ներկայությունը չենք զգում և մտածում ենք, թե Նա մեզ թողել է: Մինչդեռ դա մի կարճ ընթացք է, որ պիտի անցնենք:

Հենց այդ կարճ ընթացքում է, որ փորձվում է մեր հավատարմությունը և Աստծո Խոսքի հանդեպ հնազանդությունը: Այդ ընթացքում է, որ մեզնից յուրաքանչյուրը կայանում է որպես անձ, ով ընդունակ է պատասխանատվություն ստանձնելու և ճիշտ որոշումներ կայացնելու: Եվ եթե այդ ընթացքում` այդ “մի փոքր վայրկյանում”, մեր հավատարմությունը պահպանում ենք, Աստված մեզ հայտնում է Իր մեծ ողորմությունները:

Սիրելինե°ր, եղեք հավատարիմ Տիրոջ հանդեպ: Թող Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: