Սա մի հրաշալի պատմություն է ճշմարիտ ընկերության մասին: Անդամալույծը մահճի մեջ պառկած էր. նա տկար էր ոչ միայն մարմնով, այլև հավատքով: Սակայն նա առողջ, ուժեղ և հավատքով լցված ընկերներ ուներ, ովքեր իրեն տարան Հիսուսի մոտ: Հիսուսը, տեսնելով նրանց հավատքը, բժշկեց անդամալույծին:

Երանի այն մարդուն, ով ունի հավատացյալ ընկերներ, որովհետև տկարության ժամանակ նրանք կարող են իրեն տանել Հիսուսի մոտ:

Սիրելինե՛ր, հիշե՛ք ձեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ովքեր միգուցե տկար են, հիվանդ կամ հավատքից հեռացած: Դուք կարող եք օգնել նրանց՝ մոտենալու Հիսուսին: Ցո՛ւյց տվեք նրանց եկեղեցու ճանապարհը, ձեր աղոթքներով հանձնե՛ք նրանց Աստծո ձեռքերի մեջ` հավատալով, որ Տերը կբժշկի նրանց:

Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Լցվե՛ք հավատքով, որովհետև ձեր հավատքով շատերը կարող են փրկվել:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: