Նրա սուրբ անունով պարծեցե՛ք: Տերը խնդրողների սիրտը թող ուրախ լինի:

Ա Մնացորդաց 16.10

Մենք պետք է պարծենանք Տիրոջ անունով, ոչ թե մեր ունեցվածքով կամ կարողություններով: Ես շատերին եմ ճանաչում, ովքեր նախկինում պարծենում էին իրենց ունեցվածքով, բայց այսօր ոչինչ չունեն պարծենալու:

Տիրոջ անունը վեր է ամեն անունից: Եթե այս կյանքում ինչ-որ բանի հասել ես, պարծեցի՛ր ոչ թե քո կարողությամբ, այլ Տիրոջ գերբնական զորությամբ, որովհետև կարողությունն ու շնորհքը Տերն է տալիս: Նա է մեզ առաջնորդում:

Մի՛ ամաչիր Տիրոջ անունով պարծենալուց: Եթե Քրիստոսն ապրում է քո սրտում, դա պարծանք է: Պարծեցի՛ր նրանով, որ դու քրիստոնյա ես: Պարծեցի՛ր Հիսուս Քրիստոսի շնորհած փրկությունով:

Գրված է. “Տիրոջը խնդրողների սիրտը թող ուրախանա”:

Սիրելի՛ բարեկամ, Տիրոջը խնդրիր և Նրանով պարծեցիր. այդ ժամանակ կստանաս աղոթքներիդ պատասխանները, և սիրտդ կուրախանա: Չէ՞ որ Հիսուսն ասաց՝ խնդրեք և կստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ կլինի:

Թող Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: