Այսօր մայիսի 15-ն է` Ընտանիքի օրը: Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ:

Հատկանշական է, որ բոլոր միություններից առաջ Աստված ստեղծեց և օրհնեց ընտանիքը` որպես տղամարդու և կնոջ միջև ամուսնական դաշինք:

Ընտանիքն այն վայրն է, որտեղ ձևավորվում է մարդու անհատականությունն ու բնավորությունը, որտեղ մենք զգում ենք մեզ հարմարավետ և պաշտպանված: Ընտանիքն օրհնության վայր է, բայց ոչ անեծքի: Ահա թե ինչու մենք կարիք ունենք միշտ սովորել Աստծուց` ինչպես կառուցել ամուր ընտանիք և երջանակացնել մեր հարազատներին:

Յուրաքանչյուր եկեղեցի ուժեղ և օրհնված է իր ամուր և երջանիկ ընտանիքներով: Մեր եկեղեցու ընտանիքները մեր անգին գանձերն են:

Սիրելիներս, Աստծո շնորհքը, սերն ու խաղաղությունը ձեզ հետ լինեն ամեն ժամանակ: Ամեն:

Սիրով` Հովիվ Արթուր Սիմոնյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: