Հիսուս… Անուն, որ բարձր է ամեն անունից: Անուն, որի առջև ծալվում է ամեն ծունկ: Եվ, ի վերջո, Անուն, որն ամեն չորեքշաբթի Իր շուրջն է հավաքում մեր երիտասարդներին:

Երիտասարդական հերթական ծառայությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին: Այս անգամ մեր հյուրն էր Հրազդանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Կարեն Սարգսյանը: Փառաբանությամբ և երկրպագությամբ համեմված ծառայության ընթացքում հովիվը խոսեց Տիրոջը հանդիպելու և մեծարելու կարևորության մասին:

Յուրաքանչյուր մարդ ունենում է երկրպագության կյանք: Հարցն այն է՝ արդյո՞ք Հիսուսն  է այդ կյանքի կենտրոնը, թե՞ ոչ: Հովվի խոսքով՝ եթե կա «մատուցող», ապա կա նաև  «պատվիրատու»: Երբ գիտակցում ենք, որ մեր փառաբանության Կենտրոնն ու Պատվիրատուն Հիսուսն է, մենք պարզապես վազում ենք՝ «պատվերը մատուցելու»:

«Երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես են փառաբանում Աստծուն, առաջին բանը, որ մտքովս անցավ, սա էր. «Ո՞վ ես դու, որ Քեզ այդպես հայտնում ես մեզ»,- իր վկայությամբ կիսվեց հովիվ Կարեն Սարգսյանը և հավելեց, որ Աստված հայտնում Իրեն հենց փառաբանության ժամանակ:

Փառաբանությունն ու երկրպագությունը պարզապես գեղեցիկ երաժշտություն չեն, այլ՝ գերբնական ծառայություն՝ ուղղված Աստծուն:

Տիրոջ հետ հանդիպումից հետո մենք այլևս նույնը չենք մնում. բացվում են նոր և զարմանալի էջեր: Փոխվում են մեր վերաբերմունքն ու մոտեցումները, երբ գիտակցում ենք, թե Ում ենք երկրպագում: Հանդիպումը հենց այն է, ինչին փափագում է Աստված:

«Երեխաների և կաթնակերների բերանից զորություն պատրաստեցիր քո թշնամիների պատճառով, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդրություն անողին» (Սաղմոս 8.2): Քրիստոսի հայտնությամբ շաղախված փառաբանությունը զորություն է, որը ջախջախում է թշնամուն: «Պարզապես գոչի՛ր, որ Հիսուսն է Թագավորը, երկրպագի՛ր և մեծարի՛ր Տիրոջը»- ասաց հովիվ Կարեն Սարգսյանը:

Երկրպագությունը քանդում է բոլոր կապանքները: Այն պատերազմ է, թշնամու ահն ու սարսափը:

Մենք կանչված ենք՝ Տիրոջը երկրպագելու կյանքով ապրելու համար: «Տիրոջ տան մեջ մի՛ եղեք պարզապես դիտորդ, եղե՛ք մասնակից փառաբանությանը»,- կոչ արեց հովիվը և առաջարկեց՝ ազատ ժամանակը ևս օգտագործել Տիրոջը երկրպագելու

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: