Հիսուս Քրիստոսն ասում է. “Ով ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին…”: Իհարկե, բոլորն էլ ականջ ունեն և կարող են լսել, բայց Տերը խոսում է հոգևոր լսողության մասին, որովհետև շատ մարդիկ թեև ապրում են հոգևոր կյանքով, բայց չեն լսում Սուրբ Հոգուն:

Սիրելինե՛ր, Աստված ասում է. “Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի”: Այս խոսքերը մեզ մխիթարում են և կոչ անում՝ դառնալու հաղթողներ:

Մի պահ մտածե՛ք ձեր այսօրվա դժվարությունների և հիասթափությունների մասին: Հավատացե՛ք՝ դրանք ժամանակավոր են: Աստծո օգնությամբ՝ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարություններն ու առաջ շարժվել: Մի° հապաղեք: Այսօր է ձեր հաղթանակի օրը:

Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի մեջ մենք հավիտենական կյանք ունենք, և Աստված հավիտենական օրհնություններ է պատրաստել մեզ համար: Սակայն մինչ այդ պետք է սովորենք հաղթահարել մեր կյանքում առաջացող մեծ ու փոքր խնդիրները և շարունակենք մեր քրիստոնեական ընթացքը:

Աստված խոստանում է, որ հաղթողները երկրորդ մահից չեն վնասվի, այսինքն` չեն կորցնի իրենց փրկությունը: Հաղթանակից հետո ավելի շատ ես գնահատում քեզ շնորհված փրկությունն ու Աստծո հետ միաբանությունը:

Եթե ձեր կյանքում հաղթանակներ չլինեն, ձեր հավատքն օր օրի կմարի: Այսօրվա իմ կոչն է, որ ապրեք և գործեք որպես հաղթողներ:

Թո՛ղ Աստծո օրհնությունները հավիտյան ձեզ հետ լինեն: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: