Այսօր շատերն են ասում, թե ճանաչում են Աստծուն, բայց ծառը պտղից է ճանաչվում: Քննե’ք նրանց կյանքը. արդյո՞ք Աստծո Խոսքը պահում են:

Հովհաննես առաքյալը գրում է. “Ով որ ասում է, թե՝ ճանաչեցի Նրան, և Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է…”:

Տերը մեզ պատվիրել է` սիրել միմյանց, օրհնել մեզ անիծողներին, մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կամենում ենք, որ մարդիկ մեզ հետ վարվեն, գնալ ամբողջ աշխարհով և Ավետարանը քարոզել… Միգուցե կարդալով այս խոսքերը՝ դուք ասում եք. “Այո՛, համաձայն եմ, ճշմարիտ խոսքեր են”: Սակայն ինքներդ ձեզ հարցրեք՝ որքանո՞վ եք Աստծո Խոսքը ձեր կյանքում կիրառում:

Սիրելինե’ր, եթե պատվիրանները չեք պահում, ուրեմն լավ չեք ճանաչում Տիրոջը: Աղոթե’ք, որ իսկապես հանդիպում ունենաք Տիրոջ հետ: Կարդացե’ք Աստվածաշունչը, խորհե’ք Աստծո էության և բնավորության մասին, որոշո՛ւմ կայացրեք՝ պահելու Նրա պատվիրանները, որ ամենուրեք սեր, փրկություն, խաղաղություն են սփռում:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: