Մարդու փառքը խոտի ծաղկի պես ժամանակավոր է: Եթե ծաղիկը չես ջրում, չորանում է: Նրա կյանքը միշտ կախված է ինչ-որ մեկի խնամքից: Այդպես էլ ամեն մարմին խոտի պես չորանում է: Միայն Տիրոջ Խոսքն է, որ մնում է հավիտյան: 

Մարդիկ չափազանց մտահոգված են՝ իրենց կյանքը կառուցելով: Շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ սա այն կյանքը չէ, որի համար Աստված իրենց ստեղծել է: Այն, ինչ մենք կառուցում ենք, հազիվ թե կարելի է կյանք կոչել, որովհետև իրական կյանքի ոչ մի նշույլ չի պարունակում: Մենք ձգտում ենք հասնել ինչ-որ փառքի, որը ժամանակավոր է: 

Ինչպիսի փառքի էլ տիրանաս, միևնույն է, քո հետևից եկողները քեզնից առաջ են   անցնելու: Ավելի լավ է ապրես Տիրոջ փառքի մեջ, շարժվես Տիրոջ Խոսքով, որ հավիտյան կմնա: Ջրողը և մեծացնողը Տերն է: Եթե Նա է քեզ խնամում, դու միշտ հաստատուն բարձունքի վրա կլինես: 

Հավատացած եմ, որ ոչ մի մարդ չի ուզում ժամանակավոր կյանքով ապրել: Մենք ուզում ենք հավիտենական կյանք ունենալ և ապրել Տիրոջ փառքի մեջ: Ուրեմն, մոտենանք Տիրոջը և վստահենք Նրա Խոսքին, որ մեզ ավետարանվեց: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: