Աստծուց ծնվածը հաղթում է աշխարհին, այսինքն՝ աշխարհի հոգուն: Պատմության ընթացքում շատ մեծ մարդիկ են եղել, ովքեր հաղթել են աշխարհին, բայց չեն կարողացել հաղթել աշխարհի հոգուն և նվաճել իրենց անձը:

“Աշխարհի հոգի” ասելով՝ հասկանում ենք այն ամենը, ինչ այս աշխարհում է` մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն և ամբարտավանություն, ինչպես գրված է Հովհաննեսի առաջին թղթի 2.16-ում: Բռնցքամարտիկը կարող է հաղթանակած վերադառնալ մարտից, բայց պարտվել շնության ոգուց, նախանձից, բամբասանքից կամ այլ մեղքերից:

Հարց է ծագում` ինչպե±ս կարելի է հաղթել աշխարհին: Գրված է. “…սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն` մեր հավատքը”:

Սիրելինե°րս, հավատքն է հաղթում աշխարհին: Քննե°ք ձեր կյանքը. դուք հաղթո±ղ եք, թե± պարտվող: Մեծացրե°ք ձեր հավատքը:

Հավատքը մեծանում է Աստծո Խոսքը լսելուց: Եթե ամբողջ օրը միայն աշխարհիկ հաղորդումներ և լուրեր լսեք, ձեր հավատքը կմարի, և դուք չեք կարող հաղթել աշխարհին: Գնացե°ք եկեղեցի, լսե°ք Աստծո Խոսքը և լցվե°ք հավատքով:

Տերը օրհնի ձեզ: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: