Վերջին ժամանակներում ծաղր անողներ կլինեն, այսինքն` մարդիկ, ովքեր կծաղրեն Աստծո Խոսքը: Նրանք չեն ընդունի այն ճշմարտությունը, որ Աստծուց է բխում, և կգնան իրենց ամբարիշտ ցանկությունների ետևից:

Հուդան մեզ կոչ է անում, որ հետևենք Աստծուն, ոչ թե մեր ցանկություններին: Կան ցանկություններ, որոնք Տիրոջից չեն, և Աստվածաշունչը դրանք կոչում է ամբարիշտ ցանկություններ:

Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որոնք են ամբարիշտ ցանկությունները, որովհետև նման դեպքերում մեր խիղճը կամ Սուրբ Հոգին մեզ հանդիմանում է:  

Սիրելինե’րս, դադարե’ք ծաղրելուց և մի’ գնացեք ձեր ամբարիշտ ցանկությունների ետևից: Հետևե’ք Տիրոջը և լցվեք Նրա ցանկություններով: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: