Որովհետև Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ:

Ղուկաս 1.37

Աստծո համար ոչ մի բան անկարելի չէ: Այս խոսքերը, որ հրեշտակն ասաց Մարիամին, պետք է դաջված լինեն նաև մեր սրտերի մեջ:

Այս կյանքում կան բաներ, որ մեր ուժերից վեր են: Ես չեմ խոսում միայն գերբնական բժշկությունների մասին: Ոմանց կյանքն ամբողջովին ավիրված է: Ոմանք արդեն 30, 40 կամ 50 տարեկան են, բայց ոչ մի բանի չեն հասել և մտածում են, թե իզուր են ապրել:

Սիրելի՛ քույր և եղբայր, քո կյանքը կարող է իմաստավորվել Հիսուս Քրիստոսում: Նշանակություն չունի, թե քանի տարեկան ես. դու կարող ես նորից սկսել: Կարևորը քո որոշումն է:

Եթե որոշում կայացնես, թե ինչ ես ուզում անել Քրիստոսի համար, Տերը քեզ հետ կլինի: Նրա համար անկարելի բան չկա: Ամբողջ խնդիրն այն է, որ որքան մեծանում ենք, այնքան դժվար ենք որոշում կայացնում:

Վստահի՛ր Աստծուն, աղոթի՛ր և խնդրանքդ Տիրոջ ձեռքերի մեջ հանձնի՛ր: Աղոթի՛ր այնքան, մինչև լցվես հավատքով և զգաս, որ Տերը քեզ լսեց: Այդ ժամանակ կստանաս աղոթքիդ պատասխանը:

Աստված օրհնի քեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: