Որքան ուսումնասիրում եմ Կորնթացիներին ուղղված թուղթը, այնքան  հասկանում եմ, թե որքան կարևոր է Պողոս առաքյալի յուրաքանչյուր խոսքը վերջին ժամանակներում ապրող քրիստոնյաների համար: Նա ասում է, որ Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությունով:

Ըստ որոշ վիճակագրական տվյալների` վերջերս տարբեր կրոնական կազմակերպությունների թիվն աճում է, իսկ քրիստոնյաներինը՝ ոչ: Կարծում եմ` դա ճշմարտությանը չի համապատասխանում, որովհետև քրիստոնյանների թիվը նույնպես ավելանում է: Իհարկե, կան եկեղեցիներ, որտեղ աճ չկա: Միգուցե պատճառն այն է, որ նրանք միայն խոսքով են քարոզում, այլ ոչ զորությունով:

Աստվածաշունչը խոսում է ջրի, Սուրբ Հոգու և կրակի մկրտության մասին: Մենք զորություն ենք ստանում, երբ մկրտվում ենք Սուրբ Հոգով և կրակով: Եթե մեր գործերը, քարոզները, վկայություններն ու աղոթքները կրակոտ լինեն, մեծ արթնություն կտեսնենք:

Սիրելի’ս, կցանկանայի, որ կարդալով այս խոսքը՝  աղոթեիր Տիրոջը և ասեիր. “Ի’մ Աստված, ես ուզում եմ ճանաչել ոչ միայն Քո խոսքը, այլև  զորությունը…”: Հավատացած եմ՝ եթե մենք աղոթենք և խնդրենք, անպայման կճաշակենք Տիրոջ զորությունը: Ամե’ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: