Հրաշալի է ասված. “…արեգակի ելքից մինչև նրա մուտքը մեծ է Իմ անունը ազգերի մեջ…”: Նշանակում է՝ օրը 24 ժամ՝ արեգակի ելքից մինչև նրա մուտքը, մեծարվում է Տիրոջ անունը:

Վերջերս մեր եկեղեցում շատ է խոսվում 24-ժամյա փառաբանության մասին: Դա երազանք է, տեսիլք, բայց մենք կարող ենք իրականացնել այդ տեսիլքը:

Արդեն տարիներ շարունակ՝ ամեն օր, մեր 1000-ից ավելի աղոթքախմբերը, միմյանց հաջորդելով,  24-ժամյա աղոթքներ են բարձրացնում Տիրոջը: Անցյալ տարի Տերը խոսեց մեզ հետ, որ փառաբանողների խումբ բարձրացնենք: Իհարկե, մենք հրաշալի փառաբանության խումբ ունեինք, սակայն ժամանակն էր՝ այդ խումբը համալրելու նորանոր մարդկանցով, որպեսզի շուրջօրյա փառաբանություն ունենայինք: Այդ նպատակով փառաբանության դպրոց բացեցինք, որտեղ հնարավորություն ունեցան սովորելու նրանք, ովքեր ցանկություն ունեին նվագելու, երգելու և մեծարելու Տիրոջը:

Եթե եկեղեցին ամեն օր նույնիսկ մեկ ժամ աղոթքի մեջ լինի, արդեն հրաշալի կլինի, իսկ որքա¯ն լավ կլինի, եթե եկեղեցում 24 ժամ շարունակ չլռի փառաբանությունը, երկրպագությունն ու աղոթքը: Ցավոք սրտի, այսօր այնքան դժվար է գտնել այդպիսի եկեղեցիներ:

Սիրելինե°ր, ամեն մեկիս ի վերուստ կոչում է տրված՝ Տիրոջը փառաբանելու, երկրպագելու, աղոթելու և աշխարհով մեկ Նրա Խոսքը տարածելու: Եկեք հավատարի°մ լինենք մեր կոչմանը, միանա°նք փառաբանողների բազմությանը, որպեսզի արեգակի ելքից մինչև մուտքը մեծարվի Տիրոջ անունը:

Դրա համար պարտադիր չէ փառաբանության խմբում ծառայել: Պարզապես կարող եք գնալ եկեղեցի, պատրաստել ձեր սիրտը և սրտանց միանալ եկեղեցու փառաբանությանը: Աստվածաշնչում գրված է, որ Տերը բնակվում է Իր ժողովրդի փառաբանության մեջ:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: