Մեռած մարդու մեջ կյանք չկա: Նա սառն է, չի խոսում, չի լսում, և ոչ ոք չի ցանկանա նրա հետ ապրել: Բոլորն էլ գիտակցում են, որ մեռած մարդուն շատ շուտ պետք է թաղել, որովհետև մարմինն սկսում է քայքայվել: Մերձավոր արևելյան երկրներում մահացածին հենց նույն օրն են թաղում, որ չվնասի շրջապատի մարդկանց:

Հակոբոսը գրում է, որ ինչպես մարմինն առանց հոգու մեռած է, անպես էլ հավատքն առանց գործերի մեռած է: Ովքեր հավատք ունեն, բայց Տիրոջ համար ոչ մի գործ չեն անում, նրանց հավատքը մեռած է: Նրանք կարող են նույնիսկ վնասել հասարակությանը:

Աստվածաշունչն ասում է` ցո’ւյց տուր քո գործերը, և կասեմ, թե ինչպիսին է քո հավատքը: Բավական չէ ասել` ես հավատում եմ: Հավատքը մեզ պետք է մղի՝ գործելու Տիրոջ համար:

Աշխատասիրությունը կարևոր հատկություն է: Հիշե’ք, որ Տերն Իր առաքյալներին գտավ իրենց աշխատանքի ժամանակ: Մենք պետք է կյանքով լցված լինենք և շատ պտուղ բերենք Աստծո արքայության համար:

Սիրելի’ս, եթե ցանկանում ես իրականում ծառայել Տիրոջը և շատ պտուղ բերել, աշխատասե’ր եղիր: Հավատքն առանց գործերի մեռած է: Ցո’ւյց տուր Աստծուն քո գործերը, զարմացրո’ւ Նրան, և աշխարհը, նայելով քեզ, զարմացած կմնա: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: