Խաչի խոսքը զորավոր է: Դա մեր Ավետարանն է, որ քարոզում ենք: Լինում են ժամանակներ, երբ մարդիկ շեղվում են խաչից: Նրանք կարող են խոսել ամեն ինչի մասին` մոռանալով խաչը և նրա զորությունը: Սակայն ամեն ինչ սկսվում է խաչից:

Աստծո Խոսքն ասում է. “Որովհետև խաչի խոսքը… մեզ՝ փրկվածներիս համար, Աստծո զորություն է”: Մենք պաշտում ենք ոչ թե խաչը, այլ Խաչյալին` Հիսուս Քրիստոսին: Խաչը խորհրդապատկերում է Նրա մահը և հարությունը:  Հավատալով Քրիստոսի մահվանն ու հարությանը՝ մենք զորանում ենք և կարող ենք մեծ գործեր կատարել:

Աշխարհում, երբ խոսում ես Քրիստոսի խաչի մասին, շատերը դա հիմարություն են համարում. նույնիսկ շատ քրիստոնյաներ չեն ուզում լսել դրա մասին: Միգուցե բառերով չեն ասում, բայց դա երևում է նրանց վերաբերմունքից: Սակայն մենք պետք է ձգտենք շտկելու մեր կյանքը, որովհետև խաչի խոսքը Աստծո զորություն է, որ մեզ փրկություն է տալիս և պատասխանում մեզ հուզող հարցերին:

Սիրելինե՛ր, կցանկանայի, որ այսօրվա խոսքը մխրճվեր ձեր սրտերի մեջ: Քրիստոսը մահացավ և հարություն առավ մեզ համար: Եկեք ընդունենք այս ճշմարտությունը և թույլ տանք, որ խաչի խոսքը զորացնի մեզ: Ամե՛ն: 

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: