Առակաց 7-րդ գլխում խոսվում է շնության ոգու մասին, որ կուրացնում և կործանում է մարդկանց: Խորհուրդ կտամ, որ այդ ամբողջ գլուխը կարդաք, որովհետև շատ կարևոր է իմանալ, թե ինչ վնասներ է հասցնում այդ ոգին, որն այսօր իր ազդեցությունն է տարածում ամենուրեք, հատկապես՝ հեռուստատեսության ու ինտերնետի միջոցով:

Ինչո՞ւ է շնությունն այդքան տարածված, ինչո՞ւ է սատանան հենց այդ զենքն օգտագործում մարդկության դեմ: Որովհետև դա այն ճանապարհն է, որով կարելի է սպանել ուժեղներին: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված. “Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել, և ամեն նրա սպանածները զորավոր էին”:

Շնության ոգին չի կարող մարդուն վայր գցել, եթե սկզբից նրան չխոցոտի, այլ կերպ  ասած՝ չքանդի այն հոգևոր հիմքը, որի վրա նա կանգնած է: Նա սկզբից մարդուն խոցոտում է, ուժասպառ անում, որից հետո վայր գցում ու սպանում: 

Սիրելինե’ր, զգո’ն եղեք, ամո’ւր կանգնեք այն ժայռի վրա, որն է Քրիստոսը: Ապաշխարե’ք և Հիսուս Քրիստոսի զորավոր անունով հաղթե’ք շնության ոգուն, այլապես այդ ոգին ձեզ վաղ թե ուշ վայր կգցի և կսպանի: Որքա՜ն ընտանիքներ է նա քանդել, որքա՜ն մարդկանց է հավիտյան կործանել: “Դժոխքի ճանապարհներն են նրա տունը, որոնք իջնում են մահվան սենյակները”:

Տերը օրհնի և պահպանի ձեզ: Ամե’ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: