Համաձայն Ովսեի մարգարեության` Աստված մեզնից պահանջում է ողորմություն և ոչ թե զոհ: Մենք հաճախ պատրաստ ենք զոհ մատուցելու, բայց ոչ ողորմություն անելու, մեզ համար ավելի հեշտ է աղքատին 100 կամ 1000 դրամ տալ, քան թե ինչ-որ մեկին ներել:

Կարծում եմ՝ միմյանց չներելու երկու հիմնական պատճառ կա` հպարտություն և եսասիրություն:

Եթե  վիճել ես մեկի հետ և չես կարողանում ներել նրան, նախ և առաջ հաղթահարի°ր հպարտությունդ և եսասիրությունդ, լցվի°ր Տիրոջ Հոգով ու զորությամբ, ողորմա°ծ եղիր: Դու կարող ես շատ զոհեր անել, բայց դրանք իզուր կլինեն, եթե ողորմություն չանես: 

Մեր զոհերն ու ողջակեզներն Աստծուն չեն գոհացնում նաև այն դեպքում, երբ մենք գիտություն չունենք: Շատերը չեն ուզում ձեռք բերել Աստծո գիտությունը: Նրանք նախընտրում են մեկ անգամ ողջակեզ մատուցել Աստծուն, քան թե մշտապես եկեղեցի գնալ, կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը, աղոթել և հաղորդակցվել Աստծո հետ: 

Սիրելինե°ր, եղե°ք ողորմած և լցվե°ք Աստծո գիտությամբ, որովհետև դա է Աստծո կամքը:

Թո°ղ Աստված օրհնի և պահպանի ձեզ: Ամե°ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: