Շատերին թվում է, թե այստեղ գրված է ֆինանսների և հարստության մասին: Սակայն, իմ կարծիքով, այստեղ խոսվում է երկնային հայտնությունների և  պարգևների մասին:

Իհարկե, եթե երկնային հայտնություն ունենաս, նյութական հաջողություն էլ կունենաս, որովհետև կիմանաս, թե ինչ անես, որ հաջողության հասնես: Բայց այստեղ գրված է հոգևորի մասին: Ովքեր աղոթում են, Աստվածաշունչ կարդում, Տերը նրանց լցնում է Իր զորությամբ, հայտնություններով, նորանոր գաղափարներով, այն դեպքում, երբ մյուսներն իրենց ունեցածն էլ են կորցնում:

Բազմաթիվ ռեժիսորներ, գրողներ, արվեստագետներ խոստովանել են, որ այլևս չեն կարողանում ստեղծագործել, որովհետև իրենց տաղանդը մարել է, և ոչ մի աղբույր չունեն, որտեղից կարող են սնվել:

Սիրելինե’ր, եթե ձեր աղբյուրը Տերն է, երբեք չեք սպառվի, որովհետև մշտապես կարող եք սնվել Նրանից, ոգեշնչվել:

Լցվե’ք Տիրոջ զորությամբ և կունենաք հայտնություններ, որոնք կփոխեն և’ այս աշխարհը, և’ կյանքը: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: