Որովհետև չար օրում Նա ծածկում է ինձ Իր խորանի մեջ, Նա թաքցնում է ինձ Իր խորանի ծածուկ տեղում և բարձրացնում է ինձ վեմի վրա:

Սաղմոս 26.5

Բոլորիս կյանքում էլ լինում են չար օրեր, բայց հրաշալին այն է, որ Տերը մեզ ծածկում է Իր խորանի մեջ և պաշտպանում ամեն նեղությունից և փորձությունից: Պարզապես, մենք պետք է փափագենք մեր կյանքի բոլոր օրերում Տիրոջ տանը բնակվել:

Տերը զորավոր է: Նա մեզ ոչ միայն պաշտպանում է, այլև վեմի վրա է բարձրացնում, հաղթանակ և ապահովություն է տալիս: Ուստի, երբ չար օրեր գան, հիշի°ր, որ ամենաապահով տեղը Տիրոջ խորանն է: Վստա°հ եղիր, որ Աստված քեզ նեղությունից կհանի և ժայռի վրա կկանգնեցնի: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: