Պողոս առաքյալը խոսում էր մի կատարյալ բանի մասին, որ պետք է գար: Նա չէր խոսում Հիսուս Քրիստոսի գալստյան կամ Սուրբ Հոգով մկրտության մասին, որովհետև Քրիստոսն արդեն եկել էր, և հավատացյալները մկրտվում էին Սուրբ Հոգով: Շարունակելով իր խոսքը` Պողոսն ասում է. «…այն երեխայության բաները խափանեցի», այլ կերպ ասած` երեխայությունը թողեցի:

Երբ մենք Քրիստոսին ենք գալիս, փոքր ի շատե սկսում ենք հասկանալ և փոքր ի շատե մարգարեանալ, ինչպես երեխաներն են սովորում խոսել: Դու չես կարող երեխայից պահանջել, որ նա մեկ ժամանոց ելույթ ունենա, որովհետև նրա բառապաշարը, մտածելակերպը դեռևս այդքան զարգացած չեն:

Շատ քրիստոնյաներ հոգևոր այս մակարդակի վրա են` փոքր ի շատե գիտեն և փոքր ի շատե մարգարեանում են: Սակայն գրված է. «…Բայց երբ կատարյալը գա, այս փոքր ի շատեն կխափանվի»:

Այսպիսով, մենք չպետք է բավարարվենք փոքր ի շատե իմանալով և մարգարեանալով, այլ՝ ձգտենք հասունանալ, կատարյալ լինել, որպեսզի ավելի լուրջ հանձնարարություններ ստանանք Աստծուց և ավելի մեծ ազդեցություն թողնենք աշխարհի վրա:

Սիրելինե’ր, եթե մենք չազդենք աշխարհի վրա, աշխարհը կազդի մեզ վրա: Եկեք  ձգտենք կատարյալին:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: