Որովհետև փոքր ի շատե գիտենք. և փոքր ի շատե մարգարեանում ենք: Բայց երբ կատարյալը գա, այս փոքր ի շատեն կխափանվի:

Ա Կորնթացիներին 13.9,10

Պողոս առաքյալը խոսում էր մի կատարյալ բանի մասին, որ պետք է գար: Նա չէր խոսում Հիսուս Քրիստոսի գալստյան կամ Սուրբ Հոգով մկրտության մասին, որովհետև Քրիստոսն արդեն եկել էր, և հավատացյալները մկրտվում էին Սուրբ Հոգով: Շարունակելով իր խոսքը` Պողոսն ասում է. “…այն երեխայության բաները խափանեցի”, այլ կերպ ասած` երեխայությունը թողեցի:

Երբ մենք Քրիստոսին ենք գալիս, փոքր ի շատե սկսում ենք հասկանալ և փոքր ի շատե մարգարեանալ, ինչպես երեխաներն են սովորում խոսել: Դու չես կարող երեխայից պահանջել, որ նա մեկ ժամանոց ելույթ ունենա, որովհետև նրա բառապաշարը, մտածելակերպը դեռևս այդքան զարգացած չեն:

Շատ քրիստոնյաներ հոգևոր այս մակարդակի վրա են` փոքր ի շատե գիտեն և փոքր ի շատե մարգարեանում են: Սակայն գրված է. “…Բայց երբ կատարյալը գա, այս փոքր ի շատեն կխափանվի”:

Այսպիսով, մենք չպետք է բավարարվենք փոքր ի շատե իմանալով և մարգարեանալով, այլ՝ ձգտենք հասունանալ, կատարյալ լինել, որպեսզի ավելի լուրջ հանձնարարություններ ստանանք Աստծուց և ավելի մեծ ազդեցություն թողնենք աշխարհի վրա:

Սիրելինե°ր, եթե մենք չազդենք աշխարհի վրա, աշխարհը կազդի մեզ վրա: Եկեք ձգտենք կատարյալին:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: