Աստված ման է գալիս քո բանակի մեջ: Միգուցե հարցնես` ո±րն է իմ բանակը: Դա կարող է լինել քո ծառայությունը, աշխատանքը, ընտանիքը:

Մենք աղոթում ենք, որ Տերը գա և մեզ ազատի մեր թշնամիներից: Սակայն երբեմն մեր կյանքում այնքան մեղք կամ պղծություն է լինում, որ Աստված մեր աղոթքներին պատասխանելու փոխարեն միգուցե զզվում և հեռանում է մեզնից: Աստվածաշունչն ասում է. “…ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ Նա քեզ վրա մի աղտեղություն տեսնելով քեզանից չզզվի”:

Սիրելի՛ս, մաքո՛ւր պահիր քո բանակը: Թող քո կյանքում ոչ մի պիղծ, անմաքուր բան չլինի: Սրբի°ր քո անձը և Տիրոջը դիմավորիր սրբության մեջ, որպեսզի Տերը թագավորի քո բանակում և քո թշնամիներին քո ձեռքը մատնի: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: