«Որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են». Երիտասարդական կոնֆերանսին մնաց 1 օր

 

Մնացել է ընդամենը 1 օր մեր եկեղեցու «7.24.12» ձևաչափով երիտասարդական կոնֆերանսին: Փետրվարի 19-ի՝ ժամը 09:00-ից մինչև փետրվարի 20-ի՝ ժամը 09:00-ը առաջին անգամ կանցկացվի «Որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են» խորագրով 24-ժամյա այս կոնֆերանսը:

«Անիմաստ է ներկա գտնվել լավ կազմակերպված քրիստոնեական կոնֆերանսին և միևնույն ժամանակ բաց թողնել գլխավորը՝ հանդիպումը Նրա հետ: Մտածի՛ր այդ հանդիպման մասին, պատրաստվի՛ր և սպասի՛ր Նրան: Ի վերջո, ողջ կոնֆերանսն ունի մեկ հիմնական նպատակ, որն է քո և Հիսուսի հանդիպումը»,- ասում է եկեղեցու երիտասարդական հովիվ Գասպար Վարդանյանը:

Ինչպես արդեն գիտեք՝ կոնֆերանսի խոսնակները լինելու են Նովոսիբիրսկի «Անկյունաքար» եկեղեցու հրաշալի հովիվներ Վասիլի և Նատալյա Դոցենկոները, Անգլիայից հրավիրված հովիվ, մարգարեական օծությամբ քարոզիչ Ռոբերտ Մաշբախը:

Կոնֆերանսի ընթացքում լինելու են սեմինարներ, քարոզ, զորավոր փառաբանություն, երկրպագություն, և, իհարկե, գիշերային աղոթք: Հովիվ Մաշբախն անհատապես աղոթելու է բոլոր մասնակիցների համար՝ նրանց հայտնելով մարգարեական խոսք Աստծուց: Երիտասարդները նաև հաղորդություն են ընդունելու: Իսկ ընդմիջմանը լինելու է անվճար հյուրասիրություն:

Ինչպես նշում է Գասպար Վարդանյանը՝ հնարավոր է, որ նման ֆորմատով կոնֆերանսները շարունակական բնույթ կրեն մեր եկեղեցում. «Տարին՝ 12 ամիս, շաբաթը՝ 7 օր և օրը՝ 24 ժամ խոսքը, աղոթքն ու փառաբանությունը մեր եկեղեցու տեսիլքն են:  Կոնֆերանսը  այդ տեսիլքի  իրականացման մի մասն է»:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: