Մարդիկ կարծում են, թե մեկ անգամ լուսավորվելով՝ հավիտյան լուսավորված կլինեն: Սակայն Աստծո Խոսքն ասում է` զգույշ եղիր, միգուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի: Ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ 220 վոլտ լարման դեպքում սենյակում լույսը պայծառ կլինի, բայց երբեմն կարելի է նկատել, որ այդ պայծառությունը գնալով խավարում է: Նշանակում է՝ 220 վոլտը դարձել է 180 կամ 200 վոլտ:

Ավելի լավ է ընդհանրապես մութ լինի, քան խավար: Աղոտ լույսն ազդում է մարդու տեսողության և դիմադրողականության վրա, առաջացնում է դեպրեսիա: Ճիշտ այդպես էլ հոգևոր կյանքում է:

Միգուցե մարդը մեկ անգամ լուսավորվել է, քայլում է լույսի մեջ, բայց երբ իր կամքով մեղք է գործում՝ քննադատում, բարկանում և այլն, նրա մեջ եղած լույսը խավարում է, և աղը կորցնում է իր համը: Աստվածաշունչն ասում է, որ նա ոչ պիտանի մարդ է դառնում:

Սիրելինե’ր, եկեք կարդանք Ավետարանը և քննենք մեզ՝ քանի՞ “վոլտ” լույս կա մեր մեջ: Ես նկատի ունեմ աստվածային լույսը:

Թող Քրիստոսի լույսը ձեզ վրա լինի հավիտյանս հավիտենից: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: