Վերջերս մի մարդ ինձ մի հարց էր գրել. “Քրիստոնյան իր փրկությունը կարո՞ղ է կորցնել, թե՞ ոչ”:

Ես շատ վիճաբանություններ եմ լսել այս հարցի շուրջ: Մի ուսմունքի համաձայն՝ մարդը, փրկվելով մեկ անգամ, փրկված է հավիտյան, այսինքն՝ եթե Քրիստոսին Տեր ես դավանել, ուրեմն փրկված ես, և այլևս չես կորցնի փրկությունդ, որովհետև Աստծո շնորհքը մեծ է:

Սակայն Աստվածաշունչը բազմիցս զգուշացնում է, որ մարդը իր փրկությունը կարող է կորցնել:

Մատթեոս 7.22,23-ում գրված է. “Շատերը կասեն Ինձ այն օրը. “Տե’ր, Տե’ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, և Քո անունով դևեր հանեցինք, և Քո անունով շատ զորություններ գործեցինք”: Եվ Ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել. Ինձանից դե’ն գնացեք, ո’վ անօրենություն գործողներ”:

Այստեղ խոսվում է նրանց մասին, ովքեր, ճանաչելով Քրիստոսին, չեն հետևում Նրան և չեն ապրում սուրբ կյանքով:

Մարդիկ ամեն ինչ անում են իրենց մեղքերն արդարացնելու համար, բայց Սուրբ գիրքն ասում է, որ դատապարտություն չկա միայն նրանց համար, ովքեր մարմնավորապես չեն վարվում, այլ՝ հոգևորապես:

Ողջ աշխարհի քրիստոնյաներին կարելի է բաժանել երկու խմբի` մարմնավոր և հոգևոր: Նրանց միջև մեծ տարբերություն կա: Ըստ Մաղաքիայի մարգարեության՝ վերջին ժամանակներում ակնհայտ կլինի Աստծուն ծառայողի և չծառայողի տարբերությունը:

Սիրելինե’ր, քննե’ք ձեր կյանքը և մտածե’ք՝ ինչպիսի՞ քրիստոնյաներ եք՝ հոգևո՞ր, թե՞ մարմնավոր: Եթե անընդհատ ինքնադատապարտություն եք զգում և տանջվում եք, ապա մարմնավորապես եք վարվում: Հոգո’վ վարվեք և մարմնի գործերը չեք կատարի: Հեռացե’ք մեղքից, այլապես կարող ենք կորցնել ձեր փրկությունը և դժոխք գնալ:

Թող Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: