Հովհաննես Բեկչյան (տարածքային հովիվ)

Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս, որ ինչպես մարդկային մարմինն է բազմանդամ, այնպես էլ Քրիստոսի մարմինը`եկեղեցին, Նրա ներկայացուցիչն է այս երկրի վրա:
Հետաքրքիր է, որ մարմնի ոչ մի մաս, որքան էլ գեղեցիկ լինի, որքան էլ կարևոր դեր ունենա, չի կարող ինքնուրույն գոյատևել: Օրինակ՝ ձեռքը, ինչքան էլ ուժեղ լինի, չի կարող գոյատևել առանց մարմնի հետ հաղորդակցության:

Անհեթեթություն կլիներ, եթե այն խորհեր իր մեջ, ասելով, թե` “Ե՛ս եմ կերակրում ողջ մարմինը… Ե՛ս եմ լվանում, կարգի բերում դեմքը, ուղղում սանրվածքը, հագցնում ողջ մարմինը: Նշանակում է` ի՛մն է ամենակարևոր դերը մարմնում”:

Հարկ է նշել, որ գոյությունը պահպանելու համար մարմնի ամեն մասնիկը պետք է սնվի արյամբ: Յուրաքանչյուր հասուն մարդ գիտի, որ կտրվելով մարմնից, ցանկացած անդամ դատապարտվում է մահվան:
Այս օրինակով Աստված պարզորոշ ցույց է տալիս, որ ինչ կարևոր դեր էլ ունենանք եկեղեցում, ինչ ծառայության մեջ էլ լինենք, Տերն ամեն բան կարգել է այնպես, որ մենք կապված լինենք միմյանց հետ, գնահատենք միաբանությունը և երբեք չառանձնացնենք մեզ Քրիստոսի մարմնից:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: