Հուլիսի 26-ից 30-ը Սևանում տեղի ունեցավ պատանեկան ճամբարը: Այս վեց օրերի ընթացքում պատանիներն ունեցան հրաշալի ժամանակ` թիմային աշխատանքներով և խաղերով, հետաքրքիր առաջադրանքներով, մրացույթներով ու հոգևոր դասերով:

Ով է Աստված և ով եմ ես. ահա այս թեմաների վերաբերյալ քարոզների և քննարկումների ընթացքում պատանիները բացահայտում էին Աստծո դերակատարությունն իրենց կյանքում և այն, որ անկախ իրենց տարիքից ու հնարավորություններից, իրենք կանչված են ծառայելու Տիրոջը:  

Իսկ թիմային առաջադրանքները սովորեցնում էին պատանիներին լինել միաբան, հաղթահարել դժվարությունները և հասնել հաղթանակի:  

Պատանիները շատ տպավորված էին, ճամբարի յուրաքանչյուր օրն անցել էր հագեցած և արդյունավետ: Այն, ինչ իրենք սովորել էին այդ մի քանի օրերի ընթացքում, կծառայի իրենց ողջ կյանքի ընթացքում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: