Յուրաքանչյուրս, իհարկե, կցանկանայինք, որ Աստված նեղության օրը լսեր մեր աղոթքը և օգներ մեզ, բայց, մինչ այդ, պետք է գոհության պատարագ մատուցենք Տիրոջը, այսինքն՝ ամեն ինչի համար սրտանց գոհանանք Նրանից, և կատարենք մեր ուխտերը:

Սիրելինե՛ր, հիշե՛ք, թե ինչ խոստումներ եք տվել Աստծուն, և կատարե՛ք: Աստվածաշնչում գրված է՝ ավելի լավ է ընդհանրապես ուխտ չանել, քան ուխտածը չկատարել:

Եթե գոհության պատարագ բարձրացնեք Աստծուն և կատարեք ձեր բոլոր ուխտերը, նեղության օրը Տերը կլսի ձեր աղոթքը և կպատասխանի ձեզ: Նա ականջները չի փակի այն մարդու աղոթքից, ով գոհացող սիրտ ունի: Սուրբ գիրքն ասում է, որ Աստված փառաբանում է Իրեն փառաբանողներին: Մտածե՛ք այս խոսքերի մասին:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: