Պետրոս առաքյալն այս խոսքերը հռչակեց, երբ Կոռնելիոսի ընտանիքի անդամները փրկություն ստացան: Նրանք առաջին հեթանոսներն էին, որ փրկվեցին:

Ինչո՞ւ Տերը փրկեց նրանց: Գրված է, որ Կոռնելիոսն արդար և աստվածավախ մարդ էր, ով միշտ աղոթքներ էր անում:

Պետրոս առաքյալն ասում է, որ Աստված աչառ չէ. Նա ազգերի կամ մարդկանց միջև տարբերություն չի դնում: Ովքեր աստվածավախություն ունեն և արդարություն են գործում, ընդունված են Տիրոջ կողմից:

Սիրելինե՛ր, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Ավետարանը քարոզվում է բոլոր ազգերին: Աստված կամենում է, որ բոլորն ապաշխարեն և փրկվեն: Սակայն, ինչպես գրված է Աստվածաշնչում, կանչվածները շատ են, բայց ընտրվածները` քիչ: Իմ կարծիքով` մարդը պետք է արժանի լինի, որ Աստված իրեն ընդունի:

Մենք հաճախ քարոզում ենք այնպիսի մարդկանց, ովքեր արդար չեն, աստվածավախություն չունեն և չեն ցանկանում ապաշխարել: Ճիշտ կլինի, որ քարոզելուց առաջ աղոթենք նրանց համար, որպեսզի նրանք փոխվեն և արդարությունը սիրեն: Այդ ժամանակ Սուրբ Հոգին կդիպչի նրանց, և նրանք կփրկվեն: Հավատացե՛ք՝ այդ մարդիկ կարող են ապաշխարել և հզոր ծառայողներ դառնալ Աստծո համար:

Մի՛ ձանձրացեք մարդկանց փրկության համար աղոթելուց: Շատերս ունենք չփրկված հարազատներ և բարեկամներ, ովքեր Կոռնելիոսի նման աստվածավախություն ունեն և արդարություն են գործում: Հավատացե՛ք, որ նրանք կփրկվեն: Աղոթե՛ք նրանց համար, քարոզե՛ք Ավետարանը, և Աստված կայցելի նրանց:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: