Ջա՛նք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջ իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես:

Բ Տիմոթեոս 2.15

Ջանք անելով՝ մարդն ամեն ինչի կհասնի: Առանց ջանքի՝ չես կարող ոչ մի բանի հասնել: Աստվածաշնչում գրված է. “Ջա՛նք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջ”:

Ի՞նչ է նշանակում՝ ընտիր: Եթե Աստծո ճանապարհների մեջ ինչ-որ բանի հասել ես, ջա՛նք արա, որ էլ ավելի առաջ գնաս: Եթե որևէ մեղք ես գործել և հեռու ես ընտիր լինելուց, խնդրի՛ր, որ Հիսուս Քրիստոսի արյունը քեզ մաքրի: Քանի դեռ ժամանակ կա, անձդ մաքրի՛ր Տիրոջ առջև: Պարզապես աղոթք արա. “Տե՛ր, խնդրում եմ, Քո արյունով մաքրիր ինձ բոլոր մեղքերից: Ես ուզում եմ ընտիր լինել Քո առջև”:

Գրված է. “…իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես”: Ինձ հաճախ հարցնում են. “Ի՞նչ անեմ, որ իմ քարոզները զորավոր և պտղաբեր լինեն”: Կարծում եմ՝ գաղտնիքը հենց այն է, որ Տիրոջ առջև ընտիր լինես, մշակ՝ առանց ամոթի:

Ամեն օր ջա՛նք արա, որ առանց ամոթի կանգնես Տիրոջ առջև և ճշմարտության խոսքն ուղիղ քարոզես: Թող Տիրոջ զորությունն ու փառքը լինեն քեզ վրա: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: