Ջանք անելով՝ մարդն ամեն ինչի կհասնի: Առանց ջանքի՝ չես կարող ոչ մի բանի հասնել: Աստվածաշնչում գրված է. «Ջա՛նք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջ»:

 Ի՞նչ է նշանակում՝ ընտիր: Եթե Աստծո ճանապարհների մեջ ինչ-որ բանի հասել ես, ջա՛նք արա, որ էլ ավելի առաջ գնաս: Եթե որևէ մեղք ես գործել և հեռու ես ընտիր լինելուց, խնդրի՛ր, որ Հիսուս Քրիստոսի արյունը քեզ մաքրի: Քանի դեռ ժամանակ կա, անձդ մաքրի՛ր Տիրոջ առջև: Պարզապես աղոթք արա. «Տե՛ր, խնդրում եմ, Քո արյունով մաքրիր ինձ բոլոր մեղքերից: Ես ուզում եմ ընտիր լինել Քո առջև»:
Գրված է. «…իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես»: Ինձ հաճախ հարցնում են. «Ի՞նչ անեմ, որ իմ քարոզները զորավոր և պտղաբեր լինեն»: Կարծում եմ՝ գաղտնիքը հենց այն է, որ Տիրոջ առջև ընտիր լինես, մշակ՝ առանց ամոթի:
Ամեն օր ջա’նք արա, որ առանց ամոթի կանգնես Տիրոջ առջև և ճշմարտության խոսքն ուղիղ քարոզես: Թող Տիրոջ զորությունն ու փառքը լինեն քեզ վրա: Ամե’ն:
© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: