Դավիթ թագավորն իր մասին լավն էր մտածում  և լավն էր խոսում: Միգուցե ոմանց թվա, թե դա հպարտություն է: Սակայն Դավիթը ոչ թե գովաբանում էր իրեն, այլ պարզապես զարմանում էր Աստծո գործերի վրա:

Անլիարժեքության զգացումը հաճախ մեզ խանգարում է ծառայելու Տիրոջը և  աշխարհում ինչ-որ բան փոխելու: Սատանան օգտագործում է այդ բարդույթը և մեզ սահմանափակում: Այդ պատճառով շատ կարևոր է նկատել, թե ինչ է արել Աստված մեր կյանքում, ինչպես է ստեղծել մեզ:

Եթե զգում ես, որ այլևս չես զարմանում Տիրոջ գործերի վրա, կա’նգ առ, վերանայի’ր քո կյանքը: Դու Աստծո հրաշալի ստեղծագործությունն ես. մի’ դադարիր Տիրոջ գործերը նկատելուց և  զարմանալուց:

Սիրելինե’րս, հաղթահարե’ք անլիարժեքության բարդույթը, ապրե’ք լիարժեք կյանքով և ծառայեք Տիրոջը: Կանգնե’ք հայելու առջև, նայե’ք ձեզ և Դավթի նման ասե’ք. «ոհանում եմ Քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է»:

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: