Սիրելի բարեկա՛մ, ջերմագին շնորհավորում եմ քեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանալով, որպեսզի նոր տարում քո կյանքը նորանա:

Հաճախ մարդիկ մուտք են գործում նոր տարի՝ մնալով հինը, պահպանելով հին խնդիրները, չնորոգելով հին մտածելակերպն ու սովորությունները: Ուստի, ես մաղթում եմ, որ դու որոշում կայացնես՝ ինչ-որ բան փոխել քո կյանքում, Աստծո Խոսքով նորոգել քո միտքը, քո ձգտումները, քո հոգևոր կյանքը:

Եթե դու կիսատ եկեղեցի էիր հաճախում, կիսատ Աստվածաշունչ էիր կարդում, կիսատ աղոթում էիր, ապա ջանք արա, որ այս տարի փոխվես, նորը դառնաս. լիովին հաճախես եկեղեցի, լիովին կարդաս Տիրոջ Խոսքը, լիովին աղոթքների մեջ լինես: Ես գիտեմ, որ Աստված ցանկանում է քեզ օրհնել և մեծ բաներ անել քո կյանքում:

Եվս մեկ անգամ շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն ամեն ժամանակ: Ամեն:

Սիրով՝ հովիվ Արթուր Սիմոնյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: