Սովորեցրու մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք:

Սաղմոս 90.12

Ամեն մեկս այս կյանքում առաքելություն ունենք: Տերը մեզ հանձնարարություններ է տվել, բայց, ցավոք սրտի, հաճախ ժամանակ չենք ունենում ինչ-որ բան անելու, որովհետև չենք կարողանում ճիշտ ծրագրավորել մեր օրերը:

Իրականում, մենք շատ գործեր ունենք անելու: Պարզապես քննի°ր քո կյանքը՝ ի±նչ ես անում, որ կյանքդ օգտակար և պտղաբեր լինի: Հասցնո±ւմ ես անել այն, ինչ քեզ հանձնարարված է, թե± զբաղված ես անիմաստ ու դատարկ բաներով:

Մենք պետք է Տիրոջ Խոսքի և աղոթքների մեջ լինենք, կառուցենք մեր տունը, ընտանիքը, աշխատենք, որ կարողանանք մեր ֆինանսներով մասնակից լինել բարի գործերին և ողջ աշխարհում Ավետարանի տարածմանը: Մինչդեռ հաճախ ունայնությունն ու հոգսերը մեզ խանգարում են:

Շատ երիտասարդներ ամբողջ օրն անցկացնում են համակարգչի կամ հեռուստացույցի առջև՝ պարապության մեջ սպանելով այն կոչումը, որ Աստծուց իրենց տրված է: Նրանք ո°չ Աստվածաշունչ են կարդում, ո°չ աղոթում, ո°չ աշխատում, ո°չ էլ տեսիլք կամ նպատակ ունեն: Նույնը կարելի է ասել շատ ու շատ հասուն մարդկանց մասին:

Սիրելինե°ր, աղոթե°ք, որ Տերը ձեզ սովորեցնի այնպես ծրագրավորել ձեր օրերը, որ իմաստուն սիրտ ունենաք և ամեն ինչում ճիշտ վարվեք: Կյանքը կարճ է, սակայն այս կարճ կյանքի ընթացքում շատ մեծ գործեր կարելի է անել:

Եղեք օրհնված: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: