Պետրոս առաքյալը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ապրում են Աստծո կամքի համաձայն և անցնում դժվարությունների, չարչարանքների, հալածանքների միջով: Տերը հենց սկզբից էլ ասել է, որ քրիստոնյաները հալածանքներ կունենան: Շատ անգամ, երբ մարդիկ անցնում են դժվարությունների և հալածանքների միջով, դեպրեսիայի մեջ են ընկնում կամ էլ, ընդհակառակը, հպարտանում են: 

Աստծո Խոսքն ասում է, թե ինչպես պետք է վարվենք հալածանքների ժամանակ, որ կարողանանք դուրս գալ այդ վիճակից և շարունակենք ծառայել Տիրոջը: Գրված է. «…թող ինչպես հավատարիմ Ստեղծողին հանձնեն իրենց հոգիները բարեգործությամբ»:

Հիսուս Քրիստոսը մեզ համար օրինակ է: Հալածանքի ժամանակ Նա շարունակում էր մարդկանց բարություն անել. բժշկում էր, կերակրում, ազատագրում և օգնում: 

Սիրելինե’ր, եթե դուք հավատքի մարդիկ եք, այսպես թե այնպես դժվարություններ կունենաք, բայց հիշեք, որ դժվարություններից դուրս գալու մի հրաշալի ձև կա, որն է բարեգործությունը: 

Եղեք գթասիրտ և բարեգործ: Բարեգործությունը ձեզ կօգնի՝ չնկատելու այն չարչարանքներն ու  տառապանքները, որոնցով ինքներդ եք անցնում: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: